Եվրոպացիները չեն մահանալու՝ մասնակցելով Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Համաշխարհային տնտեսական ֆորումի համաժողովում գլոբալ համագործակցության, տնտեսական աճի և էներգիայի զարգացման համար նվիրված քննարկման ժամանակ։
«Եվրոպացիները չեն մահանալու Դոնբասի համար, բայց մենք կարող ենք օգնել ուկրաինացիներին չմահանալ Դոնբասի համար», - ասել է նա։ Ըստ դիվանագետի՝ զինված հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ԱՄՆ ընտրությունները։ Այս պահին եվրոպացիները պետք է շարունակեն ֆինանսավորել Կիևին։