Հետևեք մեզ։

Երևանցի Արենն այսօր մկրտվել է Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում (լուսանկարներ)

22:13, 28 ապրիլ 2024
Երևանցի Արենն այսօր մկրտվել է Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում (լուսանկարներ)

Կիրանցի եկեղեցում այսօր մկրտություն է տեղի ունեցել։ «Տավուշը հանուն հայրենիք» շարժումը հայտնում է, որ երևանցի Արենն այսօր մկրտվել է Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Կիրանցի վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղից 12կմ դեպի արևմուտք` համանուն վտակի ձախ ափին: Այն իր աղյուսաշեն հորինվածքով համարվում է հայկական եկեղեցաշինության եզակի օրինակներից մեկը: Հիմնվել է 13-րդ դարում։