WizzAir-ի ինքնաթիռում լարված իրավիճակ է եղել․ միջամտել է Դուբայ մեկնող Տիգրան Ավինյանը
22:43, 28 ապրիլ 2024
Բլոգեր Կամո Թովմասյանը՝ Կամո Բլոգը, մանրամասներ է պատմել դեպի Երևան-Թուբայ չվերթից, հայտնելով, որ ինքնաթիռում եղել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Պատմեմ այսօր, WizzAir-ի թռիչքի ընթացքում պատահած միջադեպի մասին, բոլորիդ պետք կգա այս ինֆոն, ուշադիր: Առաջին շարքում նստած տարեց տղամարդը գնել էր առաջին շարքի երեք նստատեղերը, սակայն մենակ էր ճամփորդում: Ըստ նրա, 3 տոմս գնելու իմաստը ավելի ազատ նստելն է և եթե անկեղծ ես նրան լրիվ հականում եմ: Ըստ օրենքի, եթե տոմս ունեցող ուղևորը չի ներկայանում, նրա տոմսն անվավեր է համարվում, այդ թվում և նստատեղը, այսինքն երկու նտատեղերը առաջին շարքում այլևս նրան չեն պատկանում: Մի խոսքով՝ հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս, բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
Ուրեմն անձնակազմը որոշում է մի հայուհու տեղափոխել առաջին շարք. պատճառը էական չէ, միգուցե հետևի շարքերում լացող երեխաներն էին (ու ես աղջկան էլ եմ հասկանում), գուցե նաև ինչ-որ սխալ հաշվարկ էր եղել: Տղամարդն էլ պնդում է, որ առաջին շարքի երեք տեղերն իրենն են և որ նա ուզում է նստել այդ շարքում մենակ: Քանի որ տղամարդը անգլերենին չէր տիրապետում, այդ ամենը նա բացատրում էր մի փոքր վրդովված, իսկ բորտուղեկցորդն էլ կանչեց օդաչուին և սկսեցին տղամարդուն բացատրել, որ դրանք այլևս իր տեղերը չեն: Բացատրեցին, փորձեցին ճշտել տղամարդու տվյալները։
Տղամարդու հետևի շարքում նստած էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քանի որ մի փոքր լարվում էր իրավիճակը, նա փորձեց միջամտել և տղամարդու պահանջը անգլերեն լեզվով թարգմանեց օդաչուին և հակառակը: 20 րոպե ուշացմամբ, թռիչքը սկսվում է, տղամարդը մնաց առաջին շարքում, աղջկան գտան տեղ 4-րդ շարքում: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենում: Ուշադիր եղեք թռիչքների ընթացքում, նստեք միայն ձեզ հատկացված տեղերում կամ ստուգեք օրենքները հանգամանալիորեն: Նաև եկեք օգնենք միմյանց նման դեպքերում ցանկացած տիպի խնդիր լուծելու համար: Մենք թռնում ենք, բարի թռիչք մեզ.... բոլորին լավ աշխատանքային շաբաթ վաղվանից»: