Հետևեք մեզ։

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում պատանդների իրավիճակը

23:20, 28 ապրիլ 2024
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում պատանդների իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։
 
«Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: