Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին հրաժարվել է լուսանկարվել ռուս Թարխան Իդիգովի հետ Եվրոպայի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ։
Լաշա Գուրուլին Թարխան Իդիգովի դեմ եզրափակիչ մենամարտի երկրորդ տուրից հետո պարտվել է, ռուս մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ռուսաստանի օրհներգի ժամանակ Գուրուլին հանել է արծաթե մեդալը, իսկ հետո հրաժարվել է լուսանկարվել այլ մեդալակիրների հետ։
Ռուս բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս երկրի դրոշի ներքո։ Նրանց հաղթանակների պատվին հնչում է ազգային օրհներգը։