ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը, հայտնում է AFP-ն։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ Բլինկենը ապրիլի 29-ին և 30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի մասին, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածներին ազատելու համար։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի ժամանել է Էր Ռիադ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։