Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից հաղորդվող տեղեկատվության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգ փոխադրումը կանխվել է Պետական սահմանային ծառայության «Գոյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում։
Ձեռնարկված որոնողական և օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 6 կիլոգրամ 450 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։