Հայաստանի ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության անդամ Գագիկ Մելքոնյանը 2021 թվականին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղեկություններ ունի հարյուրավոր ադրբեջանցիների թաղման վայրերի մասին, որոնք մահացել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։
Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել է Գերիների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
Նա նշել է, թե այս պահի տվյալով ադրբեջանական կողմը 3982 անհետ կորած ունի։