Կրեմլի հետ ավելի ու ավելի լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականության սեյսմիկ փոփոխությունը սպառնալիք չէ Մոսկվայի համար, պնդում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
«Հայաստանի աշխարհագրությունը նշանակում է, որ այն պատմական և գործնական այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն ֆանտազմագորիկ՝ անիրատես մարդիկ կարող են կարծել, որ Հայաստանը կդիմի ինքնասպան քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում», - POLITICO-ին ասել է Բալայանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա։
«Ներկայում մեր ազգային շահը պահանջում է, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ։ Դա չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և դա մի բան է, որը մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին», - ասել է նա, ապա հավելել, - «Երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին ռուս դիվանագետների հետ, և ես նրանց ասում եմ, թե ինչ ենք անում, ես երբեք որևէ հակափաստարկ չեմ ստացել, թե ինչու չպետք է անենք, թե ինչպես կարող են եվրոպական և ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ վնասել ռուսական շահերին»։