Հետևեք մեզ։

Տպավորություն է, որ կամ մենք ենք հիմար, կամ մեզ այդպիսինի տեղ են դնում, դա շատ տհաճ է մի մարմնի հանդեպ, ով ընտրում է գլխավոր դատախազ․ Թորոսյանը՝ Վարդապետյանին

13:10, 29 ապրիլ 2024
Տպավորություն է, որ կամ մենք ենք հիմար, կամ մեզ այդպիսինի տեղ են դնում, դա շատ տհաճ է մի մարմնի հանդեպ, ով ընտրում է գլխավոր դատախազ․ Թորոսյանը՝ Վարդապետյանին

Երբ մենք հարցումներ ենք ուղարկում դատախազություն ու մեզ պատասխանում են, իսկ հետո մենք ճշտող հարցումներ ենք ուղարկում, ստանում ենք պատասխան՝ մենք արդեն պատասխանել ենք, տպավորություն է, որ կամ մենք ենք տենց հիմար, չենք հասկանում էդքան բան, որ երկրորդ հարցումն ենք ուղարկում, կամ առնվազն մեզ այդպիսինի տեղ են դնում, դա շատ տհաճ է մի մարմնի հանդեպ, ով ընտրում է գլխավոր դատախազ, որը հաշվետու է միայն ԱԺ-ին։ Այս մասին ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով Աննա Վարդապետյանին։

«Եթե չեմ սխալվում՝ դուք հարցում էիք արել, մենք այն ուղարկել էինք ԱԱԾ ճշտման, այդ ընթացքում դուք 2 հարցում մեզ ուղարկեցիք, մենք չունեինք տվյալ ձեզ փոխանցելու,  դուք ուղարկեցիք Infocom-ի լինքեր, մենք Ձեզ պատասխանեցինք՝ ինչ ունենք, ուղարկել ենք, մեզ մեղադրել անդաստիարակության մեջ էթիկապես ճիշտ չէ»,- պատասխանեց Վարդապետյանը։