Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են աշխատանքից․ Aravot.am

20:34, 13 ապրիլ 2023
Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են աշխատանքից․ Aravot.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

 

Aravot.am-ը գրում է, որ այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտը» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր: Կայքի տեղեկություններով՝ «Եվրոասֆալտի» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Կառլեն Սիմոնյանին: Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։