Թուրքիան ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում կպաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։
Այս մասին հաղորդում է Նիդերլանդների ANP լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին։
Նշենք, որ Թուրքիան այն չորս երկրներից մեկն էր, որը չաջակցեց Ռյուտեին որպես Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի։ Դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, արդեն իրենց աջակցությունն են հայտնել Ռյուտեին։
Նշենք, որ Մարկ Ռյուտեն անցած շաբաթ այցելել էր Թուրքիա եւ հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։