Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հաղորդել է դեսպանն իր թվիթերյան էջում։
«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մտքեր փոխանակեցինք Հայաստանում տիրող իրավիճակի, ֆրանս-հայկական հարաբերությունների, Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ»,- գրել է Դըկոտինյին։