Ղազախստանը չի հանդիսանում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման միջնորդ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ՝ տրամադրելով բարի կամքի ծառայություններ, այսպես կոչված, good offices»,- ասել է Սմադիարովը։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։
Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ օգնություն ցուցաբերել՝ հարթակ տրամադրելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։