Ադրբեջանում ձերբակալվել է իրավապաշտպան, Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին։
Նշենք, որ վերջին անգամ Մամեդլին տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալվել ու բանտարկվել էր 2013 թվականի դեկտեմբերի 16-ին՝ 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների քննադատությունից հետո և դատապարտվել 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Հիշեցնենք, որ 2014-ին Մամեդլին ԵԽԽՎ-ի կողմից արժանացավ Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակին՝ մարդու իրավունքների ոլորտում իր «ակնառու» գործողությունների համար, իսկ արդեն 2016 թվականն նրան ներում շնորհվեց։