Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու էժանագին վարկաբեկման գործընթացները, մեղմ ասած, մտահոգիչ ու անհանգստացնող են:
Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու որպես հայ՝ սրտի ցավով եմ հետևում, թե ինչպես է փորձ արվում ցեխ շպրտել եկեղեցու ներկայացուցիչների հեղինակության, կենսագրության ու անցած ճանապարհի վրա, բայց դրանք ուղղակի փորձեր են՝ ոչ ավելին: Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ: Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության: Առանց այն էլ պայթյունավտանգ ու երերուն այս ժամանակահատվածում թշնամանքի, ատելության ու անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել»,-նշել է Տոնոյանը:
Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)