Հետևեք մեզ։

Ավտոմեքենան ընկել է Չիչխան գետի մեջ

20:43, 13 ապրիլ 2023
Ավտոմեքենան ընկել է Չիչխան գետի մեջ
Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ: