Հետևեք մեզ։

Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպումից հետո ևս չեն պատասխանել լրագրողների հարցերին

21:09, 29 ապրիլ 2024
Կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպումից հետո ևս չեն պատասխանել լրագրողների հարցերին

Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: «Լուրերի» թղթակիցը Կառավարության շենքի մոտից փոխանցում է, որ շենքից դուրս գալով բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց: Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:

Կիրանցեցիները լուռ, առանց լրագրողների հետ շփվելու՝ մտան կառավարության շենք. հրահանգված էր չխոսել (տեսանյութ)