TikTok սոցիալական ցանցը կարող է արգելափակվել Եվրամիությունում: Այս մասին հայտարարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Դա չի բացառվում», - մեջբերում է նրա խոսքերը Politico թերթը։
Ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է աշխարհում առաջին կազմակերպությունը, որի աշխատակիցներին արգելվել է TikTok-ը տեղադրել աշխատանքային հեռախոսների վրա։