Հետևեք մեզ։

Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժել է իր խոստումը, սյուներ են տեղադրվել, ո՞վ է տվել այդ իրավունքը․ Արթուր Խաչատրյան

10:43, 30 ապրիլ 2024
Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժել է իր խոստումը, սյուներ են տեղադրվել, ո՞վ է տվել այդ իրավունքը․ Արթուր Խաչատրյան

Սահմանազատման գործընթացը առանց որևէ իրավական հիմնավորման սկսեց Շուռնուխից և տեսնում ենք Սյունիքում ինչ է կատարվում, նույնը կատարվում է Տավուշում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Նա նշել է՝ որպեսզի դա կանխեն, փորձ են արել, որպեսզի ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որով կանոնակարգեն սահմանազատում կոչվող գործընթացը, որով կհասկանան՝ ինչ հիմքով է տեղի ունենում այն։


«Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժել է իր խոստումը, որևէ օրինագիծ չի ներկայացվել այստեղ, որով կկանոնակարգվի այս գործընթացը։ Այսօր կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել, սահմանազատումից անդին իրականացվում է նաև սահմանագծում։ Փաստացի այնտեղ սյուներ են տեղադրվել, ով է այդ իրավունքը տվել, ում հրահանգով է դա եղել, ինչպես է որոշումը կայացվել»,- ասել է Խաչատրյանը։