Հետևեք մեզ։

Սահմանազատումն անում ենք, որ հիմնավորենք Սև լճի, Սոթքի, Ներքին Հանդի, Բերքաբերի, Ջերմուկի օկուպացիան և էսպես շարունակ. Ռուբեն Ռուբինյան

11:56, 30 ապրիլ 2024
Սահմանազատումն անում ենք, որ հիմնավորենք Սև լճի, Սոթքի, Ներքին Հանդի, Բերքաբերի, Ջերմուկի օկուպացիան և էսպես շարունակ. Ռուբեն Ռուբինյան

Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռկաչագրի հիման վրա դեմարկացիա և դելիմիտացիա անելու պայմանավորվածությունից։ Վերջերս ստորագրվեց արձանագրություն, որով հաստատվեց՝ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռկաչագիրը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Հարց տանք՝ ինչու էր Ադրբեջանը փորձում խուսափել սրանից։ Որովհետև ուզում էր Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված կամ գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն է։ Մեր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս ուզում էր, որ նույն տրամաբանությունը որդեգրենք։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացմանը»,- ասել է Ռուբինյանը։

 

Նա դիմել է ընդդիմությանը և ասել, թե լեգիտիացնում են ուժի իրավունքը․ 

«Պարզ է չէ՝ երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները չեն կատարելու իրենց պարտավորությունները և լինելու է այն, ինչ միշտ։ Դուք բերում եք հայտարարություն՝ հիմնավորելու, որ ընդհանրապես պետք չէ ոչ սկսել, ոչ ավարտել սահմանազատումը։ Ձեր արգումենտացիան հետևյալն է, որ պետք է դելիմիտացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ 

Համ գալիս եք, փորձում եք քանդել Ալմաթիի տրամաբանությունը, համ ուզում եք իրավաբանորեն հիմնավորված սահմանը չլինի սահմանազատման հիմքը, համ ասում եք՝ ինչու Սև լճից չեք սկսում։ Մենք սա անում ենք, որպեսզի հիմնավորենք և՛ Սև լճի օկուպացիան, և՛ Սոթքի, և՛ Ներքին Հանդի, Բերքաբերի, Ջերմուկի և էսպես շարունակ։ Ձեր տրամաբանությամբ եթե գնանք, ուրեմն սա ջունգլի է, ով ինչքան ուժ ունի, այնտեղ էլ կանգնում է»,- ասել է Ռուբինյանը։