Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական ձերբակալություններով և հատկապես՝ Անար Մամեդլիի ներկայիս ձերբակալությամբ՝ հայտարարել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից, գրում է «Լուրերրը»։
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքը»,- նշել են ամերիկյան ներկայացուցչությունում։
Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը ևս անդրադարձլ էր Մամեդլիի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների բազմաթիվ ձերբակալություններից հետո Բաքվի նկատմամբ աճել է միջազգային ուշադրությունը, և նույնիսկ երբ երկիրը պատրաստվում է ընդունել առաջիկա COP29-ը, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել հայտնի քաղաքացիական ակտիվիստների։ «Դա իսկապես լկտի արարք է»,- նշել էր Դենբերը։