Լոնդոնի արևելքում մի քանի մարդ վիրավորվել է սրով զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։
«Ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայություններ գտնվում են Արևելյան Լոնդոնի Հայնոտի շրջանում։ Միջադեպից հետո սրով զինված տղամարդը բերման է ենթարկվել», - ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։
Ըստ ականատեսների, որոնց վկայակոչել է Telegraph թերթը, «տղամարդը վազում էր սամուրայական սրով»։
Միջադեպի հետևանքով հինգ մարդ հոսպիտալացվել է, հայտնում է Լոնդոնի շտապօգնության ծառայությունը X սոցիալական ցանցում։