Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան:
Ադրբեջանական APA գործակալության ձեռք բերած տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը խորհրդակցությունների համար հետ էր կանչվել ապրիլի 16-ին՝ Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագետին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։