Հետևեք մեզ։

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ոչ հիմա, ոչ էլ հունվարին. Շվաբե

14:41, 30 ապրիլ 2024
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ոչ հիմա, ոչ էլ հունվարին. Շվաբե

ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի իշխանությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Անար Մամադլիին ձերբակալելու համար։

 

«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ոչ հիմա, ոչ էլ հունվարին»,- գրել է Շվաբեն։