Հետևեք մեզ։

Երկկողմ և ուղղակի խաղաղության բանակցությունները ուղղված են ՀարՎային Կովկասում կայունությանը. Բայրամով

14:54, 30 ապրիլ 2024
Երկկողմ և ուղղակի խաղաղության բանակցությունները ուղղված են ՀարՎային Կովկասում կայունությանը. Բայրամով

Երկկողմ և ուղղակի խաղաղության բանակցությունները, որոնց աջակցում է Ադրբեջանը, ուղղված են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Արաբական պետությունների լիգայի - Կենտրոնական Ասիա - Ադրբեջանի Հանրապետություն համագործակցության և տնտեսական ֆորումի 3-րդ նստաշրջանում։

Նա նշել է, որ «դա ամենաարդյունավետ և հաջողված գիծն է փոխընդունելի արդյունքների հասնելու առումով, ինչի մասին վկայում են սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները»։