Քիչ առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայտարարությամբ, թե․ «Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։ Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ»։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ այգում հանդիպել է Civic.am-ի լրագրողին, մոտեցել է նրան եւ ասել, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և ինքը անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը։
«Ասել է․«Ես հայ քրիստոնյա եմ եւ թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»։
Լրագրողն էլ լկտի պատասխան է տվել։ Ականատասներն ասում են, որ հրմշտոց է սկսվել, ԱԺ անվտանգության աշխատակիցները միջամտել են, դրանով միջադեպն ավարտվել է»։