Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել էշախմատի Եվրոպայի կանանց 24-րդանհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով՝ Լիլիթը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր: