Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է Sputnik Грузия-ն։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդներն այսօր հայտարարել են, որ Զուրաբիշվիլին միացել է «արմատական ընդդիմությանը»։
«Ամենատխուրն այն է, որ այն անձը, ով դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, ուղղակի դավաճան է այս երկրին՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին»,- ասել է Կոբախիձեն։