Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված հանդիպման ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։
«Այդ երկրները իմ իրավասության տակ չեն, և հանդիպման օրը դեռ որոշված չէ։ Որքան գիտեմ՝ Հայաստանը դեռ իր համաձայնությունը չի տվել, բայց մենք ակնկալում ենք, որ այդ բանակցությունները տեղի կունենան»,- ասել է Բակաևը։