Հետևեք մեզ։

Սուտ տեղեկություն տարածող լրատվամիջոցի մասով իրավապահները չեն արձագանքել․ փաստաբանական թիմը մտնում է դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի»

20:25, 30 ապրիլ 2024
Սուտ տեղեկություն տարածող լրատվամիջոցի մասով իրավապահները չեն արձագանքել․ փաստաբանական թիմը մտնում է դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի»
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:
 
Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:
Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի»։