Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», - ասել է Սմեդյարովը։
Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ։