Հետևեք մեզ։

Լեդի Գագան խորհուրդներ կտա Ջո Բայդենին. նա պաշտոնի է նշանակվել

01:59, 14 ապրիլ 2023
Լեդի Գագան խորհուրդներ կտա Ջո Բայդենին. նա պաշտոնի է նշանակվել

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից նշանակվել է Նախագահի մշակույթի և հումանիտար գիտությունների հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենահաջողակ կատարողներից մեկն է։

Նախագահի Արվեստների և հումանիտար գիտությունների կոմիտեն (PCAH) ստեղծվել է 1982 թվականին` նախագահին խորհրդատվություն տրամադրելու նպատակով` մշակութային քաղաքականության վերաբերյալ: