Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները շարունակվում են, և մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ հնարավոր է խաղաղություն։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի ներկայացուցիչ Վենդանտ Պատելը։
Նա նշել է, որ այդ ուղղությամբ շարունակելու են աշխատել:
Պատելը անդրադարձել է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների և մասնավորապես Անար Մամեդլիի ձերբակալությանը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»,-ասել է նա։