Հետևեք մեզ։

Ադրբեջանը խաղաղություն ապահովեց պատերազմի միջոցով․ Ալիև

11:36, 01 մայիս 2024
Ադրբեջանը խաղաղություն ապահովեց պատերազմի միջոցով․ Ալիև

Ադրբեջանը խաղաղություն ապահովեց պատերազմի միջոցով, կարծում եմ՝ սա պետք է պատշաճ կերպով դիտարկվի։ Այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած «Երկխոսություն հանուն խաղաղության և համաշխարհային անվտանգության» 6-րդ համաշխարհային միջմշակութային երկխոսության ֆորումի բացման արարողության ժամանակ։

«Բանաձևերն ընդունողները ոչինչ չարեցին դրանք իրականացնելու համար։ Մենք պետք է խաղաղության հասնեինք պատերազմի միջոցով»,- ասել է նա և հիշեցրել 44-օրյա պատերազմն ու 2023-ի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումը, որի հետևանքով Արցախը բռնի հայաթափվեց և օկուպացվեց Ադրբեջանի կողմից։