Ռուսաստանում առաջին Tesla Cybertruck-ը, որը ստեղծվել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի ընկերության կողմից, նկատել են Մոսկվայում։ Լուսանկարը հրապարակել է Moscow News Telegram ալիքը։
Նշվում է, որ արտասովոր պիկապը կայանված է մայրաքաղաքի կենտրոնում։ Ինչպես հաղորդում է Shot Telegram ալիքը, ֆուտուրիստական էլեկտրական մեքենայի վարորդը մոտ 30 րոպե ցուցադրել է իր ամենագնացը, այնուհետև շրջագայել մայրաքաղաքով։ Հայտնի չէ, թե ում է պատկանում մեքենան։