Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիա է իրականացվել Սպիտակ-Վանաձոր ճանապարհին։ Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասատրյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիներն փակել ճանապարհը։ Տեղում նաև ոստիկանության ծառայողներն են, որոնց ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկն ասում է․
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում Տավուշում, ա՛յ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում մեր երկրում»,- ասում է բողոքող քաղաքացին։
Տեսանյութը՝ Telegram-ում։