Հետևեք մեզ։

Ողջունում եմ Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում, այստեղ 1991-ին ստորագրվեց պատմական հռչակագիրը․ Տոկաև

12:41, 01 մայիս 2024
Ողջունում եմ Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում, այստեղ 1991-ին ստորագրվեց պատմական հռչակագիրը․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստման համար։ Այս մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ։

 

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով հանդիպել Ալմաթիում բանակցություններ վարելու նպատակով։ Այստեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմաթիի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- նշել է Տոկաևը։

 

Նա նաև կարծիք հայտնեց, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։

 

Ապրիլի 30-ին Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։