Հետևեք մեզ։

Վազգեն Մանուկյանը 24 ժամ ունի Բագրատ Սրբազանի վերաբերյալ սուտ տեղեկատվությունը հերքելու համար, այլապես դատական հայց կներկայացնենք․ «Տավուշը հանուն հայրենիքի»

12:53, 01 մայիս 2024
Վազգեն Մանուկյանը 24 ժամ ունի Բագրատ Սրբազանի վերաբերյալ սուտ տեղեկատվությունը հերքելու համար, այլապես դատական հայց կներկայացնենք․ «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև

«2024թ-ի ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազան երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։

Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:

Նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան և դատական կարգով սույն անձից պահանջել հերքել իր կողմից տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար»։