Հետևեք մեզ։

Եվրահանձնաժողովը չպետք է լինի քաղաքականացված ինստիտուտ․ Շառլ Միշել

13:09, 01 մայիս 2024
Եվրահանձնաժողովը չպետք է լինի քաղաքականացված ինստիտուտ․ Շառլ Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Բրյուսելում անդամ երկրների միջև որոշումների կայացման հարցում երկակի ստանդարտներ կան։

Շառլ Միշելը նման կարծիք է հայտնել իսպանական «El Mundo» թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը չպետք է լինի քաղաքականացված ինստիտուտ, այն պետք է հարգի չեզոքությունն ու օբյեկտիվությունը։

Մեկնաբանելով Եվրամիության ընդլայնումը` Շառլ Միշելը ընդգծել է 2004 թվականին կազմակերպությանը նոր անդամների միանալու կարևորությունը: Նրա խոսքով, եթե 20 տարի առաջ նոր երկրներ չմտնեին ԵՄ, նրանց միջեւ «նոր երկաթե վարագույր» կհայտնվեր։ Եվրամիության խորհրդի նախագահը, միաժամանակ, ընդունել է նաև հաստատությունում միաձայն որոշումների ընդունման հետ կապված աճող խնդրի առկայությունը։

Շառլ Միշելի կարծիքով՝ Եվրամիության հաջորդ ընդլայնումը պատմական պահ է լինելու. «Իր մեծության, գյուղատնտեսության ծավալների և պատերազմի պատճառով Ուկրաինային անհրաժեշտ է հատուկ անցումային շրջան ԵՄ-ին անդամակցելու համար»,- հավելել է քաղաքական գործիչը։