Հետևեք մեզ։

ՀՀ-ից «տարածքային պահանջ չունեցող» Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսությունը, որը հեռարձակելու է «Վերադարձը մեր իրավունքն է» և «Գրական Երևան» խորագրերով հաղորդումներ

13:35, 01 մայիս 2024
ՀՀ-ից «տարածքային պահանջ չունեցող» Ադրբեջանում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսությունը, որը հեռարձակելու է «Վերադարձը մեր իրավունքն է» և «Գրական Երևան» խորագրերով հաղորդումներ

Ադրբեջանում բացվել է Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը։ Նշենք, որ Արևմտյան Ադրբեջանը, ըստ ադրբեջանցիների, ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է, որի նկաֆմամբ, ինչպես ասում է Ալիևը, Բաքուն տարածքային պահանջներ չունի։

 

Միջոցառմանը ելույթ ունեցած պատգամավոր Ազիզ Ալաքբարլին ասել է, թե «հեռուստաալիքի գործունեությունը ծառայելու է ադրբեջանցիների արժանապատիվ վերադարձին»։

 

Նշվում է, որ հեռուստաալիքով հեռարձակվելու են «Դեպի Արևմտյան Ադրբեջան», «Վերադարձը մեր իրավունքն է», «Տեղահանված ժառանգությունը», «Գրական Երևան» խորագրերով հաղորդումներ։

 

 

Դիանա Կարապետյան