Ապագա կա´: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Եվ այդ ապագան միջազգայնորեն ճանաչված, հստակ պետական սահմաններով, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով կարող է կառուցել սեփական երջանկությունն ու բարեկեցությունը:
Շնորհավոր Աշխատանքի օր, կեցցե Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին»,-գրել է նա։