Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։
«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն, այլ ամբողջական դեպքի մանրամասները:
Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում: Այսինքն առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել: Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն:
Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում հրապարակավ ներկայացվելու է:
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև
Էրիկ Ալեքսանյան»։
Ավելի ուշ Կոչուբաևը հաղորդել է, որ Արթուր Սուքոյանին շարունակում են դեռևս չընդունել․ այսօր կրկին ներկայացել են քննչական մարմին, սակայն չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու համար: