Հետևեք մեզ։

Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության․ Վազգեն Մանուկյան

16:04, 01 մայիս 2024
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության․ Վազգեն Մանուկյան

Այն, որ հիմա շատ անօրինական սահմանագծում է տեղի ունենում, սա հակասում է Սահմանադրությանն ու միջազգային պարկտիկային։ Այս մասին Տավուշում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը ոնց որ սեփականատերը լինի ՀՀ-ի ու կարող է որոշել, որ հողի կտորը ում տա։ Փաստարկ է բերվում այն, որ եթե մենք չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի։ Մի կողմից ՀՀ-ն հայտարարում է, որ ուզում է խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը Արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության», - նշել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ Ալիևը այժմ իր ծրագրերն իրականացնում է Փաշինյանի ձեռքերով։

«Հարցի լուծումը Երևանում է, բայց Երևանը կարող է ոտքի ելնել, եթե ժողովուրդը տեղերում պայքարի իր իրավունքի համար», - ասել է Մանուկյանը։