Հետևեք մեզ։

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը Հունգարիայում է, մասնակցում է զորավարժության

16:56, 01 մայիս 2024
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը Հունգարիայում է, մասնակցում է զորավարժության

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։

Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։ 

Միջոցառումը կընթանա մինչև մայիսի 10-ը։

ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։