Մայիսի 10-12 Ծաղկաձորում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կանցկացվի «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մեկ հարկի տակ կհավաքի բռնի տեղահանված 18-30 տարեկան երիտասարդներին։ Հայտերի ընդունման փուլն ավարտվել է ապրիլի 25-ին, այժմ ընտրվում են մասնակիցները։
«Հայաստան-Արցախ» ֆորումի կազմակերպիչ Լիաննա Մանուկյանն ասել է, որ սխալվելու և սայթաքելու իրավունք չունեն․ «Մեզ հետ հույս է կապում նախ պարոն Ծառուկյանը, և հետո հազարավոր երիտասարդներ, որովհետև այս ընթացքում որքան մասնակցել ենք հարցազրույցի փուլին, բոլորն ամեն ինչ անում են, որ մասնակից լինեն»։
Նա նաև տեղեկացրել է, որ այն հայտատուները, ում համար դժվար է այցելել Երևան՝ հարցազրույցի համար, նրանց հետ այդ փուլը կանցկացվի առցանց։
Մանրամասները՝ տեսանյութում․