Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ-որ կասկածելի իրի պայթյուն է տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ։
ՀՀ ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հաղորդել են, որ երեխան վնասվածնքները ենթադրաբար ստացել է ականի պայթյունից։