Հետևեք մեզ։

Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները․ Փաշինյան

23:18, 01 մայիս 2024
Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները․ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պետրոս Ղազարյանի հարցին, թե որքան է հավանականությունը, որ սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր` միակողմանի հավակնություններ չի ներկայացնի, Հայաստանը զիջումներ չի գնա «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների վերադարձի առումով, Փաշինյանն ասաց․ 

«Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները` այն պայմաններում, երբ ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն դեպքում, երբ պետք է օգտագործենք նման խոսույթներ: Ուզում եմ հետևյալ նրբության, որը իրականում էական հանգամանք է, դրա վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ և այլն, և այլն... երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է, սա շատ էական հանգամանք է, լեգիտիմությունը` արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»,- պատասխանեց վարչապետը: