Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել

01:00, 02 մայիս 2024
Վրաստանի խորհրդարանը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել

Վրաստանում բողոքի զանգվածային ցույցները չեն դադարում։ Այսօր ևս ցուցարարների նկատմամբ երկրի Ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին։

  «Վրաստանի խորհրդարանի պալատի վրա հարձակման պատճառով, որը վտանգ է ներկայացնում խորհրդարանի պալատում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը,   Վրաստանի խորհրդարանը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարում։

Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 «Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության կանոնները հաստատելու մասին» N1/259/23 հրամանի համաձայն, իրականացվել է անվտանգության լրացուցիչ միջոց։ «Կարմիր մակարդակի ժամանակ բոլոր անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց նշում է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, պարտավոր են լքել խորհրդարանի շենքը»,- ասված է խորհրդարանի հայտարարության մեջ։ 

Ցուցարարների ու ոստիկանության գործողությունների մասին տեսանյութերը՝ Telegram-ում։