Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Ծովինար Վարդանյանին գործուղել է Բուբանեսվար

10:56, 14 ապրիլ 2023
Ալեն Սիմոնյանը Ծովինար Վարդանյանին գործուղել է Բուբանեսվար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով աշխատանքային այցով 2023 թվականի ապրիլի 13-16-ը Բուբանեսվար (Հնդկաստանի Հանրապետություն) է գործուղել Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանին:

Թե որն է աշխատանքային այցի նպատակը՝ կարգադրության մեջ նշված չէ։ Սիմոնյանը նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարել է՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։ Կարգադրության մեջ նշված է նաև, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: